Բրիտանիայի խորհրդարանում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ26 ապրիլի 2007 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի կապակցությամբ Լոնդոնում` Մեծ Բրիտանիայի խորհրդարանի St Mary's-under-Croft եկեղեցում մատուցվել է պատարագ, իսկ Համայնքների պալատում կայացել է միջազգային կոնֆերանս: Միջոցառումները կազմակերպել էին «Նոր սերունդ» եւ «Armenia Solidarity» հայկական կազմակերպությունները, ինչպես նաեւ բրիտանա-հայկական խորհրդարանական խումբը: Պատարագը մատուցել է Ֆրենկ Գելլին, որը կոչ է արել բրիտանական կառավարությանը առավել ակտիվ լինել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Վեսթմինսթերի աբբայությունում ծաղկեպսակներ են դրվել Անմեղ զոհվածների հիշատակին: Ինչպես PanARMENIAN.Net ն են հաղորդել «Նոր սերունդ» կազմակերպությունում, միջազգային կոնֆերանսի մասնակիցները, որն անցել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ լորդ Ավեբարի նախագահությամբ, քննարկել են ժխտման մարտավարությունը, որ կիրառում է բրիտանական կառավարությունը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հակառակորդ պատմաբանները, զուգահեռներ են անցկացրել Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի միջեւ, ինչպես նաեւ Արեւելյան Անատոլիայում մշակութային ցեղասպանության միջեւ: Բացի այդ, կոնֆերանսում ընթերցվել են մի շարք կազմակերպությունների ուղերձներ, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանությունը: Կոնֆերանսի արդյունքներն, ինչպես նաեւ փորձագետների հայտարարությունները ցեղասպանությունների հետազոտման ոլորտում հաջորդ շաբաթ կներկայացվեն կառավարությանը լորդ Ավեբարի եւ բարոնուհի Քերոլայն Քոքսի կողմից: Նրանք նաեւ կոչ կանեն կառավարությանը խորհրդակցել Ցեղասպանության հետազոտման ոլորտում հայտնի փորձագետներ, պրոֆեսոր Յուրգեն Զամմերերի հետ Շեֆիլդի համալսարանից եւ դոկտոր Քեթի Քարմայքլի հետ Արեւելյան Անգլիայի համալսարանից: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ CAESAR–ների մատակարարումը ՀՀ–ին իրավիճակի վատթարացման ռիսկեր ունի Ըստ նրա, աշխարհում չկա մի տարածաշրջան, ուր Արևմուտքից զենքի մատակարարումը հանգեցրել է բարելավման Փաշինյան․ Էդ որ գրում ենք «10 մլն հայ», «10 մլն հայ», մի տեղ կա՞ էդ հայերի ցուցակը «Այն, ինչ տեսել ենք 2020–ին ու դրանից հետո՝ մեր բանակի սրբացման ու կոթողացման պատճառն է»,–ասել է նա ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռուբեն Վարդանյանի ազատման մասին․ «Հարցն ուղղեք Երևանին և Բաքվին» Նա հիշեցրել է, որ Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լյուքսեմբուրգ Այցն աշխատանքային է |