Ժամանակակից արվեստի ցուցասրահ`«Զվարթնոց» օդանավակայանում

Ժամանակակից արվեստի ցուցասրահ`«Զվարթնոց» օդանավակայանում

PanARMENIAN.Net - Այսուհետ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կգործի ժամանակակից արվեստի Art Am ցուցասրահը: Մեկնման սրահում բացված ցուցասրահը ավելի հետաքրքիր կդարձնի ուղևորների ճամփորդությունը:

«ԱրտԱմ»-ը գեղարվեստական անկյուն է՝ ուղղված հայ արվեստագետների և հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը: Տեղակայված լինելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ այն նպատակ է հետապնդում մոտեցնել հայ մշակույթը հասարակությանը՝ արվեստն ու մշակութային ժառանգությունը այցելուների համար դարձնելով ճանաչողության կարևորագույն տարր:

Հիմնելով այս գեղարվեստական անկյունը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը իր նվիրվածությունն է արտահայտում հայ մշակույթի զարգացման գործին:

Առաջինը «Art Am» -ում կցուցադրվեն Հասմիկ Ավետիսյանի 26 նկարները:

Ցուցադրությունները կփոխվեն ամեն ամիս: Փաստորեն ցուցադրվող յուրաքանչյուր նկար մեկ ամիս շարունակ կցուցադրվի մի վայրում, որտեղով հսկայական մարդկային հոսք է անցնում, ասվում է «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---