Օհանյանը հանդիպել է ապրիլյան մարտերին մասնակցած կամավորներին. Նրանց կարգավիճակի հարցն է քննարկվել

Օհանյանը հանդիպել է ապրիլյան մարտերին մասնակցած կամավորներին. Նրանց կարգավիճակի հարցն է քննարկվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներին:

Օհանյանն ընդգծել է, որ անգնահատելի է հայրենիքի պաշտպանության գործում կամավոր զինվորագրվածների դերակատարությունը ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայրենիքի պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրման ընթացակարգի հետ կապված օրենսդրական և իրավական մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել կամավորականների հետ կայացած նախորդ հանդիպումներում բարձրաձայնված խնդրահարույց հարցերին ու հնչեցված առաջարկություններին:

Կարևորելով կամավորական ջոկատների հրամանատարների, աշխարհազորայինների և մի շարք հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շարունակականությունը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է անել ամենայն հնարավորը մարտական գործողությունների մասնակիցների գործունեությունը մշտապես հասարակությանը ներկայացնելու, երիտասարդ սերնդին նրանց օրինակով ոգեշնչելու և դաստիարակելու համար:

Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ էին մեկնել հազարավոր կամավորներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---