Լյուքսեմբուրգը պահանջում է հեռացնել Հունգարիային ԵՄ-ից13 սեպտեմբերի 2016 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը պահանջել է հեռացնել Հունգարիային Եվրամիությունից, հայտնում է Lenta.ru-ն Die Welt-ի վրա հղումով: «Մենք չենք կարող ընդունել այն իրողությունն, որ ամենուր ոտնահարվում են ԵՄ արժեքները: Հունգարիան, որը պատեր է կառուցում փախստականների դեմ, որոնք փախչում են պատերազմից, սահմանափակում է խոսքի ազատությունն ու դատական համակարգի անկախությունը, պետք է ժամանակավոր կամ ընդմիշտ հեռացվի ԵՄ կազմից»,-ասել է ԱԳՆ ղեկավարը: Նա նշել է նաև, որ «դա Եվրամիության միասնությունն ու արժեքները պահպանելու միակ միջոցն է»: Ըստ Ասելբորնի, «Հունգարիան հեռու չէ փախստականների վրա կրակելուց, եթե նրանք հատեն սահմանի պատնեշները: Եթե Հունգարիան հիմա միանալու լիներ ԵՄ-ին, կազմակերպության անդամ դառնալու ոչ մի շանս չէր ունենա»,-ասել է նա: Օգոստոսի 26-ին հայտնի դարձավ, որ Հունգարիան որոշել է երկրորդ պատնեշը կառուցել Սերբիայի հետ սահմանին: Ըստ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, դա թույլ կտա կասեցնել փախստականների հոսքը, եթե Թուրքիան հրաժարավի ԵՄ առջև իր պարտավորություններից: Դրանից մի քանի օր առաջ Հունգարիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Դյորդ Շոպֆլինն առաջարկել էր վանել ներգաղթյալներին` սահմանի պատերին խոզի գլուխներ կախելով: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |