2016-ի 8 ամսում «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն աճել է 4.2%-ով

2016-ի 8 ամսում «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն աճել է 4.2%-ով

PanARMENIAN.Net - 2016-ի հունվար-օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 1.321.784 մարդ, ինչը մոտ 4.2%-ով ավելի է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս տվյալներն է ներկայացրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Օդանավակայանում 2016-ի 8 ամսվա բեռնափոխադրումը կազմել է 9.725 տոննա, ինչը 2015-ի ցուցանիշից մոտ 66%-ով ավելի է:

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով ուղևորահոսքը 2015 թվականի հունվար–ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 0.9%-ով` հասնելով 492.879-ի:

Ինչպես ուղևորահոսքը, այնպես էլ թռիչքների քանակը դեպի Հայաստան պակասել է 2015-ի առաջին 9 ամսում:«Զվարթնոց» օդանավակայանի 2015-ի հունվար-սեպտեմբեր ամիսների հիմնական արտադրական ցուցանիշների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ժամանած ուղևորների թիվը կազմում է 702 հազար 4 մարդ` 2014-ի 762 հազար 157-ի փոխարեն:

9 ամսում ընդհանուր ուղևորահոսքը 2014-ին կազմել է 1 մլն 573 հազար 109 մարդ, 2015-ին` 1 մլն 440 հազար 227 մարդ:Պակասել են նաև առաքված բեռների ցուցանիշները. 2014-ին՝ 5.281 տոննա, 2015-ին՝ 4.048:

«Շիրակ» օդանավակայանի ուղևորահոսքը 2014-ին եղել է` 15.019 մարդ` այս տարվա 14.855-ի փոխարեն: ՀՀ-ում 2014-ին 2013-ի համեմատ գրանցվել է ուղևորահոսքի 20.9% աճ, թռիչքների հաճախականության՝ 19.3% աճ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---