Արթուր Դավթյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ

Արթուր Դավթյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանի գլխավոր դատախազ է ընտրել միակ թեկնածու, ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Դավթյանին:

Մինչ այդ Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն էր:

Նրա օգտին քվեարկել է 97 պատգամավոր, դեմ՝ 3: Իսկ 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր:

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է օգոստոսի 4-ից, երբ Գևորգ Կոստանյանն առողջական խնդիրների պատճառով դիմեց ՀՀ նախագահին՝ խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը:

Արթուր Դավթյանը ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին (38 տարեկան), Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:

Դատախազության համակարգում է 2006-ից, իրավաբանական գիտությունների թեկնածու է, արդարադատության 2-րդ դասի խորհրդական է, 2013-2016-ին եղել է Երևան քաղաքի դատախազ։ 2012-2013թթ.՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, 2008-2012թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, 2007-2008թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ, 2006-2007թ.՝ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ 2000-2006թթ.՝ ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս:

Դասախոսում է «Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում», «Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանում», ավելի վաղ եղել է Երևանի պետհամալսարանի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---