Ֆինանսների, տրանսպորտի, գյուղատնտեսության ու էներգետիկայի նոր նախարարներ են նշանակվել20 սեպտեմբերի 2016 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ սկսելով ձևավորել ՀՀ նոր կառավարությունը: Այսպիսով, Աշոտ Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար՝ փոխարինելով Լևոն Յոլյանին: Մանուկյանը «Հրազդան ՋԷԿ»-ի գլխավոր տնօրենն է: Իգնատի Առաքելյանին նախագահը նշանակել է ՀՀ գյուղատնտեսության նախարար՝ նախկին Սերգո Կարապետյանի տեղը: Առաքելյանը Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենն էր: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը՝ փոխարինելով Գագիկ Բեգլարյանին: Վարդան Արամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար՝ փոխարինելով Գագիկ Խաչատրյանին: Արամյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր, 2008-ից 2013-ը եղել է ՀՀ ֆինանսների փոխնախարար: Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մնացել է իր պաշտոնում: Դավիթ Հարությունյանը վերանշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ի երեկոյան, կառավարության նիստի ընթացքում: Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությունը ստացել է ԱԺ համաձայնությունը: Սեպտեմբերի 9-ին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Սեպտեմբերի 13-ին Սարգսյանի որոշման համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |