Բողոքի ակցիաները Հյուսիսային Կարոլինայում շարունակվում են. «Սևամորթների կյանքը նշանակություն ունի»![]() 24 սեպտեմբերի 2016 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանների կողմից վերջերս Հյուսիսային Կարոլինայի Շարլոտ քաղաքում աֆրոամերիկացու սպանւթյան դեմ ուղղված բողոքի ակցիաները շարունակվում են: Հարյուրավոր մարդիկ են դուրս եկել ցույցի և երթի քաղաքի կենտրոնում: Նրանք պարզել են պաստառներ, որոնց վրա գրված է՝ «Հերիք է մեզ սպանեք» և «Սևամորթների կյանքը նշանակություն ունի: Ակցիան անցնում է անվտանգության հսկողության խստացված պայմաններում, ցուցարարների գործողություններին ոստիկաններից բացի հետևում են նաև զինծառայողները: Ցուցարարները պահանջում են իշխանություններից հրապարակել տեսանյութը, որտեղ ֆիքսված է 43-ամյա Քեյթ Սքոթի սպանությունը, որը զոհվեց ոստիկանների կրակոցներից, հայտնում է Associated Press-ը: Ըստ CNN-ի, բողոքի նմանատիպ ակցիա է անցնում նաև Ատլանտայում: Մասնակիցները հիմնականում աֆրոամերիկացիներ են: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ի երեկոյան Շարլոտ քաղաքում: Ոստիկանները շրջայց կատարելիս նկատել են ավտոմեքենայից հրազենով դուրս եկող տղամարդուն: Քանի որ նա «անմիջական սպառնալիք էր սպայի համար», ոստիկանները կրակ են բացել նրա ուղղությամբ, ասվում է ոստիկանության զեկույցում: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |