Թուրք քաղաքական գործիչը կոչ է արել արգելել մուտքի արտոնագրերի հանձնումը Հայաստանի քաղաքացիներին12 մայիսի 2007 - 22:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Շուքրյու Էլեքդագը կոչ է արել իշխանություններին արգելել մուտքի արտոնագրերի հանձնումը Հայաստանի քաղաքացիներին: Նա մեղադրել է Հայաստանի իշխանություններին այն բանի համար, որ մերժվել է թուրք ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը: «Որպես պատասխան միջոց Թուրքիան պետք է ժամանակավորապես դադարեցնի մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին: Մի կողմից, Հայաստանը պահանջում է բացել Թուրքիայի հետ սահմանը, մյուս կողմից` հրաժարվում է մուտքի թույլտվություն տալ Թուրքիայի ներկայացուցիչներին: Հայաստանը համարում մ է, որ Թուրքիան վախենում է Եվրամիությունից եւ ԱՄՆ-ից եւ, ելնելով դրանից, համապատասխան քայլեր է ձեռնարկում: Սակայն Անկարան պետք է պատասխանի բոլոր հնարավոր միջոցներով: Հայաստանի քաղաքացիներին մեկ ամսվա ընթացքում չպետք է մուտքի արտոնագրեր տալ»,-ընդգծել է Էլեքդագը: Իր հայտարարությունը նա պատճառաբանել է նրանով, որ «Հայաստանը չի ցանկանում, որ Թուրքիան հետեւի խորհրդարանական ընտրություններին»: «Թուրք դիտորդների բացակայության պատճառով ԵԱՀԿ-ն ընդհանրապես պետք է հրաժարվեր դիտորդական առաքելությունից»,-համոզված է Էլեքդագը, գրում է ԱՊԱ-ն: Հիշեցնենք, որ Հայաստանը հրաժարվել է մուտքի արտոնագրեր տրամադրել ԵԱՀԿ 8 թուրք դիտորդներին: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վ.Կարապետյանի խոսքերով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ ուստի եւ անհնար է վիզաների տրամադրումը: Ավելի վաղ ԵԱՀԿ/ ՄԻԺԻԲ-ի ղեկավարն իր դժգոհությունն էր հայտնել այդ առիթով: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |