Աշխարհի պատանեկան առաջնության 7-րդ տուրում հայ շախմատիստները 6 հաղթանակ են տոնել30 սեպտեմբերի 2016 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին տեղի են ունեցել շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 7-րդ տուրի հանդիպումները: Մինչև 16 տարեկան տղաների մրցաշարի 7-րդ տուրում 7-րդ հաղթանակն է տոնել Հայկ Մարտիրոսյանը. նա արդեն 1,5 միավորով առաջ է անցել մոտակա մրցակիցներից: Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը հաղթել է Եվրոպայի չեմպիոն և այս մրցաշարի գլխավոր ֆավորիտ Նինո Խոմերիկիին: Այժմ Ղուկասյանը վաստակել է 6 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան: Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի է խաղացել Իրանը ներկայացնող Շահին Լորպարիզանգենեհի հետ, իսկ Արամ Հակոբյանը հաղթել է Իրանը ներկայացնող Մուսավի Խալիլ Սեյեդին: Այժմ Պետրոսյանն ու Հակոբյանը վաստակել են 5,5-ական միավոր և ընթանում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականներում, իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մաքսիմ Վավուլինը, ով վաստակել է 6 միավոր: Սեպտեմբերի 30-ին կայանալիք 8-րդ տուրում Արամ Հակոբյանը կմրցի հենց Վավուլինի դեմ: Մինչև 14 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Արթուր Դավթյանը ոչ-ոքի Է խաղացել Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոյի հետ և վաստակած 5 միավորով կիսում է 5-12-րդ հորրիզոնականները: Այստեղ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սեմյոն Լոմասովը. նա 7 հնարավորից վաստակել է 7 միավոր: 7-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Շանթ Սարգսյանը, Արփինե Գրիգորյանը և Քրիստինե Սմբատյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |