Մուկուչյան. Առաջին հայացքից արձանագրված խախտումները շատ ավելի քիչ են 2 հոկտեմբերի 2016 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին Հայաստանի 6 մարզում` Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց Ձոր, տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավարտվել են, բոլոր ընտրատեղամասերը փակվել են և պատրաստվում են հաշվարկի։ Ընդհանուր առմամբ, ընտրություններ կայացել են 372 համայնքում։ Իսկ Գյումրիում և Վանաձորում կայացել են ավագանու անդամի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, թե բոլոր ահազնագերի ու խախտումների մասին տեղեկություններին արձագանքել են, փորձել են ուսումնասիրել կատարվածի հանգամանքները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Մուկուչյանը առանձնացրել է մի քանի խախտում. «Գրառումներ են եղել տեղամասերի մոտ կուտակումների մասին, որոնց վերաբերյալ արձագանքը եղել է օպերատիվ և ձեռնարկվել են միջոցներ, որպեսզի վերացվեն խախտումները։ Եղել են նաև հայտարարություններ այն մասին, որ մարդիկ փորձել են քվեարկել մեկ ուրիշի փոխարեն։ Որպես կանոն, դրանք եզակի դեպքեր են եղել՝ 1- 2 դեպք, որոնք շփոթության արդյունք են եղել։ Բոլոր դեպքերում, հանձնարարականն ու օրենքի պահանջը մեկն է՝ բոլոր ընտրախախտումները գրանցվեն ընտրամատյաններում և դրանով արդեն քննությունները հետագայում կանցկացվեն»,- մեջբերում է Panorama.am-ը։ Նրա խոսքով, ընտրախախտումների հստակ տվյալների մասին կարելի է խոսել ընտրատեղամասերից գրանցամատյաններն ստանալուց հետո միայն։ «Միանշանակ կարելի է փաստել, որ թե բովանդակային առումով, թե առաջին հայացքից արձանագրված խախտումները շատ ավելի քիչ են», -ասել է Մուկուչյանը՝ պատասխանելով նախորդ ընտրությունների հետ համեմատություն անցկացնելու մասին հարցին։ ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ կեսգիշերին արդեն կստացվեն փոքր համայնքներում անցկացված ընտրությունների առաջին արդյունքները։ Հոկտեմբերի 2-ին՝ 08։00-ից մեկնարկել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ՀՀ 377 համայնքում, մասնավորապես` Գյումրի և Վանաձոր քաղաքներում։ Գյումրիում իշխանության համար պայքարում է 11 կուսակցություն և դաշինք, Վանաձորում՝ 8: Կարդացեք նաև՝Ընդդիմադիր թեկնածուների շտաբերի ներկայացուցիչներ. Վանաձորում ահազանգերը հիմնականում ընտրակաշառքների մասին են Ուշագրավ Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |