Իրաքի խորհրդարանի պատգամավորները պահանջել են երկրից վտարել Թուրքիայի դեսպանին

Իրաքի խորհրդարանի պատգամավորները պահանջել են երկրից վտարել Թուրքիայի դեսպանին

PanARMENIAN.Net - Իրաքի խորհրդարանում պահանջել են երկրից Թուրքիայի դեսպանին վտարելու մասին որոշում ընդունել: Մի քանի պատգամավոր անընդունելի է համարում Թուրքիայի ԶՈՒ-ի մտադրությունը՝ մտնել Իրաքի տարածք, և քննադատել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռազմատենչ հայտարարությունները:

Tert.am-ը թուրքական «Յուրթ գազետեսի» պարբերականին հղումով գրում է, որ Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին որոշում է ընդունել, որով Իրաքի Մոսուլ նահանգում թուրքական ԶՈՒ-ի իրականացվելիք ռազմական գործողություններն Իրաքի խորհրդարանի կողմից «անօրինական» են ճանյաչվել:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են ԱՄՆ-ի հետ համատեղ գործողություններ իրականացնել «Իսլամական պետություն» խմբավորման կենտրոն համարվող սիրիական Ռաքքա քաղաքում, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, թուրքական ԶՈՒ-ի թիրախում կհայտնվի իրաքյան Մոսուլ քաղաքը, որն Իրաքում ամենամեծ նավթային պաշարներն ունեցող կենտրոններից մեկն է և 2014թ.-ի հունիսի 10-ից գտնվում է ԻՊ-ի հսկողության տակ:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք, իրենց իսկ խոսքով, «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---