ՀՀ նախագահի խորհրդականն այլընտրանք չի տեսնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը 2008 թվականի ընտրություններում17 մայիսի 2007 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության հարցով Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը այսօրվա դրությամբ երկրի ղեկավարի պաշտոնում այլընտրանք չի տեսնում, բացի վարչապետ Սերժ Սարգսյանից: Գառնիկ Իսագուլյանը հիշեցրել է, որ դեռ մեկուկես տարի առաջ էր հայտարարում, որ Հայաստանի նախագահ կդառնա Սերժ Սարգսյանը եւ այսօր էլ նույն կարծիքին է: Նրա գնահատականներով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի հավակնի այդ պաշտոնին, քանի որ Ծառուկյանը «նման ամբիցիաներ եւ նպատակներ չունի»: Խոսելով ընդդիմադիր քաղաքական գործիչների մասին` նախագահի խորհրդականը նշել է, որ տվյալ դեպքում ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես նրանք իրենց կդրսեւորեն նախընտրական շրջանում: Նա նկատել է, որ միավորման եւ միասնական թեկնածու ներկայացնելու դեպքում ընդդիմությունը որոշակի շանսեր ունի` հավելելով, որ այսօրվա դրությամբ նման միավորման որեւէ նախադրյալ չկա: Իսագուլյանի կարծիքով, ինչպես եւ խորհրդարանական ընտրություններում, այնպես եւ նախագահական ընտրություններում, ընդդիմությանը կխանգարեն միավորվել նրանց առաջնորդների ամբիցիաները: «Նրանք բոլորը քնում եւ երազում են, որ նախագահ կդառնան»,- գտնում է նա, հաղորդում է Regnum-ը:Նշենք, որ 2008 թվականին կայանալիք Հայաստանի նախագահական ընտրություններին իրենց մասնակցության մասին արդեն հայտնել են վարչապետ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, Ազգային-Ժողովրդավարական Միության առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը: Ինչպես նաեւ, ըստ Հայոց Համազգային Շարժում կուսակցության նախագահ Արարտ Զուրաբյանի, այդ պաշտոնին հավակնում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը (Հայաստանի առաջին նախագահ): Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |