Times. «Ջեբհաթ ան Նուսրան» հարձակումներ է պատրաստում Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում 6 հոկտեմբերի 2016 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Ջեբհաթ Ֆաթահ աշ Շամը», որը նախկինում «Ջեբհաթ ան Նուսրա» էր կոչվում, մտադիր է մի շարք ահաբեկչություններ իրականացնել Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում, հայտնում է Times-ը: Ըստ պարբերականի, «Ջեբհաթ ան Նուսրան» մտադիր է ահաբեկչություններ իրականացնել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի թուլացման ֆոնին, որը վերջին շրջանում պարտություն է կրում Սիրիայում և Իրաքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնի, «Ջեբհաթ Ֆաթահ աշ Շամը» անմիջական սպառնալիք է Մեծ Բրիտանիայի և ամբողջ Եվրոպայի համար: Ասվում է, որ խմբավորման առաջնորդը հիմա գրոհների պլաններն է մշակում: «Ջեբհաթ ան Նուսրան» ահաբեկչական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2012 թ. հունվարի 23-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այն «Ալ Քայիդայի» սիրիական ստորաբաժանում են կոչում: Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործակցել է Սիրիայի Ազատ բանակի հետ, որը դեմ է երկրի գործող կառավարությանը: Ճակատի անդամները սունիներ են: Նրա շարքերում կռվում են սիրիացիներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Պակիստանի, Լիբանանի, Թուրքմենստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք միավորված են սալաֆիտների գաղափարախոսությամբ, որը կոչ է անում իսլամական պետություն կառուցել ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ իսլամական աշխարհում: Կազմակերպության առաջնորդները նախատեսում են Սիրիայում պատերազմի ավարտից հետո գրոհել Իսրայելը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |