Շարմազանով. Կառավարության ծրագիրը 6-ամսյա է, բայց հաջողության դեպքում խոսք կա նաև ապագա ռազմավարության մասին

Շարմազանով. Կառավարության ծրագիրը 6-ամսյա է, բայց հաջողության դեպքում խոսք կա նաև ապագա ռազմավարության մասին

PanARMENIAN.Net - Կառավարության ծրագրով բավականին կոնկրետ թիրախներ են ընտրվել, և ճիշտ, պատասխանատու աշխատանքի արդյունքում կարող ենք հասնել որոշակի դրական տեղաշարժի: Այսպիսի հայտարարություն է արել Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուրադ Շարամզանովը` խոսելով կառավարության ծրագրի նախնական տարբերակի մասին, որը քննարկվել է հոկտեմբերի 17-ին Հանրապետականի գործադիր մարմնի և խորհրդի նիստում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի, ապա խորհրդի նիստերը, որոնք վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, օրակարգում մեկ հարց էր՝ կառավարության ծրագրի քննարկումը:

«Շատ կոնկրետ է ամեն ինչ գրված, և դե յուրե 6-ամսյա ծրագիր է, բայց հաջողության հասնելու դեպքում խոսք կա նաև ապագա ռազմավարության մասին: Ծրագիրը բխում է Հայաստանի նախագահի ծրագրային հիմնադրույթներից, փետրվարի 12-ի ծրագրային ելույթից, որտեղ, հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումները և նոր իրականությունը, պարոն նախագահը մատնանշում էր երկրում բարեփոխումների իրականացումը բոլոր ոլորտներում», - ասել է Շարմազանովը:

Խոսելով կառավարության ծրագրի առաջնահերթությունների մասին, ՀՀԿ խոսնակը նշել է, որ դրանցից մեկն այն է, որ հանրային կյանքի բոլոր ոլորտները համակարգային բարեփոխումների կարիք ունեն:

«Շատ կարևոր է տնտեսական բարեփոխումների խնդիրը: Իշխանությունը և կառավարությունը անելու են հնարավորին ամեն ինչ, որպեսզի ներդրումային ավելի առողջ միջավայր ձևավորվի:

Կոռուպցիայի դեմ պայքարը ևս նախանշված է կառավարության ծրագրում: Բնականաբար, կառավարությունը կառաջարկի նաև, քաղաքական մեծամասնության հետ միասին, իրականացնել օրենսդրական բարեփոխումներ, եթե դրա անհրաժեշտությունը կա՝ կոռուպցիայի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար » , - հայտարարել է Էդուարդ Շարմազանովը:

Կառավարության ծրագիրը ներկայացվում է կառավարության ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում: Ըստ վարչապետի, ծրագրում նշվելու են այն քայլերն ու միջոցառումները, որոնք ուղղված են ՀՀ քաղաքացու անվտանգ և ապահով զգալու, արդար միջավայրում ապրելու, վաղվա օրվա նկատմամբ հավատ ունենալու հնարավորության ապահովմանը:

Ընթերցեք նաև. 7 «վերք». Վարչապետը հանձնարարականներ է տվել նախարարներին

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---