Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միասին են աշխատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միասին են աշխատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Եվրոպայում (Հելսինկի) անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի անդամների առջեւ: Նրա խոսքերով, ղարաբաղյան խնդրի լուծումը կախված է Ադրբեջանից եւ Հայաստանից եւ երկու երկների շահերից է բխում:



«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ես գարնանը այցելեցի տարածաշրջան, ներկայացնելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները: Այդ սկզբունքները հիմնականն են հակամարտության լուծման հարցում»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---