Մոուրինյոն բացատրել է, թե ինչու Մխիթարյանը չի մասնակցել «Ֆեներբախչեի» դեմ խաղին

Մոուրինյոն բացատրել է, թե ինչու Մխիթարյանը չի մասնակցել «Ֆեներբախչեի» դեմ խաղին

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու չի ընդգրկել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ֆեներբախչեի» դեմ խաղի (4:1) հայտացուցակում: Հանդիպումից առաջ մասնագետն ասել էր, որ հայ ֆուտբոլիստn ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է խաղալ, գրում է Championat.com-ը:

«Մենք ընդգրկեցինք Լինգարդին, Մատուին և Մարսիալին: Ես Էյնշտեյնը չեմ և չգիտեմ այնպիսի մարտավարական սխեմա, որի դեպքում դաշտում միանգամից 4 վինգեր կլինի: Հենրիխը պետք է շարունակի աշխատել, որպեսզի նրա մարզավիճակը թույլ տա իրեն խաղալ բարձր մակարդակով: Ես որոշեցի, որ այդ օրը Հենրիխի համար ավելի լավ կլինի մի լավ մարզվել, քան նստել պահեստայինների նստարանին և իր շանսին սպասել: Սակայն, նա պատրաստ է շուտով վերադառնալ խաղադաշտ»,-ասել է Մոուրինյոն:

Վերջին անգամ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել սեպտեմբերի 10-ին Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: Մխիթարյանը վնասվածք էր ստացել օգոստոսի 31-ին Չեխիայի ընտրանու հետ հանդիպման ընթացքում:

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---