Թուրքիան մեծացնում է Իրաքի հետ սահմանի ռազմական ներկայությունը30 մայիսի 2007 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան էական ռազմական կոնտինգետնի վերատեղաբաշխում է կատարել Իրաքին սահմակից շրջանում, տարածաշրջանում գործող քուրդ անջատողականների դեմ պայքարը ուժեղացնելու նպատակով: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Իրաքին սահմանկից տարածք անձնակազմի, տանկերի եւ զրահատրանսպորտյորների մեծ թվաքանակ է ուղարկվել: Հրամանատրության ներկայացուցիչները հայտարարել են, որ վերատեղաբաշխումն ու տարածաշրաջնում ներկայության ընդլայնումը հանդիսանում է կանխիչ միջոց Թուրքիայի տարածք Քրդական աշխատանքային կուսակցության (PKK) հետ կապված քուրդ գրոհայինների ներխուժումը կանխելու համար: «PKK-ն պետք է դիտարկվի որպես Իրաքի եւ Թուրքիայի ընդհանուր խնդիր»,- հայտարարել է այսօր Իրաքում Անկարայի հատուկ ներկայացուցիչ Օգուզ Չելիկկոլը:Թուրք զինվորականների տվյալներով, Իրաքի սահմանակից շրջաններում գործում է մոտ 3,8 հազար քուրդ անջատողական, իսկ Թուրքիայի տարածքում` 2,3 հազար: Քրդերը սեփական պետականություն չունեցող եւ Իրաքի, Իրանի, Թուրքիայի ու Հայաստանի սահամագծի լեռնային շրջաններում բնակվող ժողովուրդ են: Թուրքիայում 1984 թվականից ի վեր Քրդստանի անկախության օգտին է հանդես գալիս PKK-ն, որի ակտիվիստները պայքար են մղում, այդ թվում եւ ահաբեկչական միջոցներով: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |