Երուսաղեմում հնագետները բացել են Հիսուսի գերեզմանը (վիդեո) 28 հոկտեմբերի 2016 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հնագետները 1555թ. հետո առաջին անգամ հանել են մարմարի սալաքարը Քրիստոսի գերեզմանից Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում: Հետազոտողները ուսումնասիրության համար հարուստ նյութ են հայտնաբերել մարմարի սալաքարի տակ, որը տեղադրվել է 1555-ին, քանի որ ուխտավորները ձգտում էին մի մասունք տանել Տիրոջ գերեզմանից, հայտնում է National Geographic-ը: Ըստ հնագետ Ֆրեդերիկ Հիբերտի Ազգային աշխարհագրական ընկերակցությունից, դեռ բազում գիտական հետազոտություններ պետք է արվեն, սակայն, ի վերջո գիտնականները կկարողանան տեսնել այն քարի իրական մակերեսը, որին, ըստ ավանդապատումի, դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը: Տիրոջ գերեզմանը գտնվում է գմբեթային մատուռում, որը վերականգնվել է 1809-1810թթ. հույն ճարտարապետ Նիկոլայ Կոմինի նախագծով: Այժմ վերականգնողական աշխատանքներ են իրականացնում Աթենքի Ազգային տեխնիկական համալսարանի մասնագետները Անտոնիո Մարոպոլոյի գլխավորթյամբ: Աշխատանքներին մասնակցում են նաև հայ մասնագետները: Աշխատանքները ֆինանսավորում են Ուղղափառ, Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիները, որոնք պատասխանատու են սրբավայրի համար: Եկեղեցիներից յուրաքանչյուրը վերականգնողական աշխատանքների համար կհատկացնի $3.3 մլն (£2.3 մլն): Աշխատանքները կտևեն 8-12 ամիս, այդ ընթացքում ուխտավորները կշարունակեն այցելել սրբավայր: Ըստ գիտնականների, գերեզմանի բացումը թույլ կտա պարզել թե ինչու է սուրբ Հեղինեն, որը պեղումներ է իրականացրել Երուսաղեմում, որոշել, որ հենց դա է Քրիստոսի հուղարկավորության վայրը: Սուրբ Հեղինեն Հռոմի կայսր Կոստանդիանոս Առաջինի մայրն է: Համարվում է, որ նա է իր ուխտագնացության ժամանակ հայտնաբերել Տիրոջ գերեզմանը, Կենարար խաչն ու քրիստոնեության այլ սուրբ մասունքներ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |