Սպորտի նախարարն առաջարկում է Ծաղկաձորում Թանկյանի համերգ կազմակերպել![]() 28 հոկտեմբերի 2016 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձոր քաղաքում լեռնադահուկային սպորտով զբաղվող երիտասարդության համար չկան ժամանցի կենտրոններ, Welcome to Armenia համաժողովի ընթացքում ասել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: «Ծաղկաձորում ամեն բան լավ է, ձյան որակը լավն է, սակայն ժամը 2-3-ից հետո երիտասարդությունն անելու բան չունի: Չկան որևէ ժամանցի կենտրոններ, բացի կազինոներից», - նշել է Ռոստոմյանը: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն առաջարկել է Ծաղկաձոր հրավիրել Սերժ Թանգյանին, որի համերգը բազմաթիվ երիտասարդների կգրավի: «Աբու Դաբիում «Ֆորմուլա-1» մրցաշարը համարվում է գերշահութային սպորտաձև ոչ միայն սպորտի առումով, այլ նրանով, որ ընթացքում հրավիրում են հայտնի երգիչներ՝ համերգներով: Առաջարկում եմ, օրինակ, հրավիրել Սերժ Թանգյանին՝ Ծաղկաձորում համերգ տալու, որը կարող է գրավել 100-150.000 մարդ», - ասել է Ռոստոմյանը: Հանրապետության հրապարակում 2015-ի ապրիլի 23-ի երեկոյան աշխարհահռչակ System of a Down խմբի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության երևանյան համերգը մոտ 50.000 մարդ էր հավաքել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |