ՔՊ-ն նոր ղեկավար ունի. Չի բացառում ընտրություններին դաշինքով մասնակցելը

ՔՊ-ն նոր ղեկավար ունի. Չի բացառում ընտրություններին դաշինքով մասնակցելը

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած արտահերթ համագումարի արդյունքներով կուսակցությունը վարչության նոր կազմ է ընտրել. կուսակցությունն այսուհետ կղեկավարի արցախյան ազատամարտի մասնակից, նախկին hանրապետական, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Վարչության նախագահի երկու թեկնածու է եղել՝ Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը. վարչությունը ընտրել է վերջինին։

ՔՊ վարչության նախկին նախագահը Արայիկ Հարությունյանն էր։

Կուսակցությունը արտահերթ համագումար որոշել էր անցկացնել տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններից հետո, որի արդյունքները կուսակցության ղեկավարությունը համարել էր խայտառակություն։

Կուսակցությունը հոկտեմբերի 30-ի համագումարում ընտրել է նաև վարչության նոր կազմ՝ Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Զարուհի Բաթոյան, Լենա Նազարյան, Սուրեն Պապիկյան, Սասուն Միքայելյան, Տիգրան Ավինյան, Արարատ Միզոյան, Գարիկ Սարգսյան, Վահագն Հովակիմյան, Հովիկ Աղազարյան, Ռոմանոս Պետրոսյան, Ալեն Սիմոնյան։

ՔՊ արտահերթ համագումարին ներկա են եղել ՀՀՇ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, գրում է Panorama.am-ը։

Արզումանյանն այս կուսակցության արտահերթ համագումարը համարել է նախադեպային, քանի որ չի եղել նման կուսակցություն, որի վարչությունը ընտրությունների վատ արդյունքներից հետո հրաժարական տա ու ընտրվի նոր վարչություն։

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ նախկինում ՔՊ-ն ասում էր, որ եթե կան այնպիսի ուժեր, որոնց հետ կան ընդհանուր նպատակների և միջոցների, պատկերացնումների համընկնում, ապա առաջարկում են բանակցություններ սկսել մեկ կուսակցություն դառնալու մասին:

«Մեր այս պատկերացումը շարունակում է մնալ նույնը, բայց կարող է փոխվել հետևյալը. հաշվի առնելով ինչ-ինչ հանգամանքներ, ֆորմալ առումով հնարավոր ենք համարում դաշինքները, եթե մեր ընդհանուր օրակարգում ֆիքսում ենք, որ կա մեկ ընդհանուր կուսակցություն դառնալու հարց»,- ասել է Փաշինյանը, գրում է Armtimes.com-ը:

Նա նկատել է, որ մյուս կողմից կուսակցությունը հանրության առաջ ստանձնել է հետևյալ պարտավորությունը. բացառվում է, որ ՀՀ-ում տեղի չունենա իշխանափոխություն միայն այն պատճառով, որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր որոշումների բերումով հրաժարվում է դրան մասնակցել:

Սասուն Միքայելյանը հայ ազատամարտիկ-հրամանատար է եղել։ ՀՀ բանակի փոխգնդապետ (1999)։ ԵԿՄ վարչության անդամ (1993-ից) և Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ (1996-ից)։ Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով» և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

2007-ից 2009-ը եղել է «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:

2008 թ. մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել էր որպես մեղադրյալ «մարտի 1-ի» գործով և կալանավորվել էր։ Դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ 2011 թ. համաներմամբ ազատ է արձակվել։

2013-2015թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015թ.-ի մայիսի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---