ՌԴ-ն նոյեմբերի 4-ից նոր հումանիտար դադար է հայտարարում Հալեպում 2 նոյեմբերի 2016 - 11:52 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ որոշում է կայացրել Հալեպում նոր «hումանիտար դադար» հայտարարելու մասին: Այն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 4-ին և կգործի 9:00-ից մինչև 19:00-ն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: «Խուսափելու համար անիմաստ զոհերից` ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Շոյգուն ՌԴ ԶՈւ գերագույն հրամանատար Պուտինի հանձնարարությամբ որոշում է կայացրել Հալեպում «հումանիտար դադար» հայտարարելու մասին»,-ասել է նա: Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության տվյալների, հոկտեմբերի 29-ին և 30-ին Հալեպի արևմտյան շրջաններում, որոնք վերահսկում են կառավարական զորքերը, զինյալ ընդդիմության կողմից ինտենսիվ գնդակոծությունների հետևանքով ավելի քան 30 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում 10 երեխա: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Արդեն մի քանի ամիս է մոտ 275.000 մարդ է շրջափակված Հալեպի արևելյան մասում: Սննդամթերքի և դեղորայքի առաքում գործնականում չի իրականացվում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |