Այսօր Հայլիգենդամում մեկնարկում է Մեծ ութնյակի երկրների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումը 6 հունիսի 2007 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Այսօր գերմանական Հայլիգենդամում մեկնարկում է Մեծ ութնյակի երկրների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումը, որը կանցնի անվտանգության աննախադեպ միջոցների կիրառմամբ: Ութ արդյունաբերական երկրների եւ կառավարությունների ղեկավարներին սուր բանավեճ է սպասում: Ամենաարծարծվող թեմաներից են` կլիմայի պաշտպանությունը, օգնությունը ամենաաղքատ երկրներին, ռուս-ամերիկյան վեճը ՀՀՊ համակարգերի տեղակայման շուրջ: Գագաթնաժողովի պաշտոնական բացումը տեղի կունենա երեկոյան, երբ հանդիպման մասնակիցները կհավաքվեն աշխատանքային ընթրիքի: Յոթ առաջատար երկրների եւ Ռուսաստանի ղեկավարների առաջին նիստերը աշխատանքային նստաշրջանի շրջանակներում, որը «ութնյակում» նախագահող Գերմանիան անվանել է «Զարգացումը եւ պատասխանատվությունը համաշխարհային տնտեսության մեջ», տեղի կունենա հինգշաբթի: Նույն օրը հանդիպում կլինի այսպես կոչված «երիտասարդական ութնյակի» հետ: Ուրբաթ օրը «ութնյակի» առաջնորդները կհանդիպեն աֆրիկյան պետությունների ղեկավարների, ինչպես նաեւ անցումային տնտեսությամբ կարեւորագույն երկրների` Չինաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Մեքսիկայի եւ Հարավային Աֆրիկայի ղեկավարների հետ: Հայլիգենդամում կարծարծվի միջազգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում միջուկային զենքի չտարածման խնդիրը, իրավիճակը Իրանում, Իրաքում, Կոսովոյում, Աֆղանստանում, պայքարը ահաբեկչության դեմ: Առանձնակի ուշադրություն կդարձվի համաշխարհային տնտեսությունների պատասխանատվության բարձրացմանը, միջազգային ներդրումների ավելացմանը, կայուն ֆինանսական շուկաների ապահովմանը, էներգաարդյունավետությանը, հաղորդում է «Deutsche Welle»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |