Սլովակիայի ԱԽ նախագահ. Մարդիկ պետք է իմանան և հասկանան հայ ժողովրդի պատմությունը 3 նոյեմբերի 2016 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանում նոյեմբերի 3-ին կայացել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հանդիպումը, որից հետո նրանք լրատվամիջոցների համար հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ներկայացնելով հանդիպման բովանդակությունը, նշել է, որ Սլովակիայի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծած ագրեսիան, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքին, գրում է Aysor.am-ը։ Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն իր հերթին ընդգծել է, որ ուրախ է այն փաստի առթիվ, որ Սլովակիայի խորհրդարանը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: «Մարդասիրությունը պարտավոր է հիշել և հարգել պատմությունը», - ընդգծել է նա։ Դանկոյի խոսքով՝ մարդիկ պետք է իմանան և հասկանան հայ ժողովրդի պատմությունը, որպեսզի ընկալեն, թե որքան տառապանքներ է նա կրել: «Ես շատ եմ սիրում օգտագործել մի նախադասություն, որը ձեզանից եմ սովորել՝ «Կարելի է ներել, բայց երբեք չի կարելի մոռանալ»: Պատմությունը մոռանալ երբեք չի կարելի», - ասել է նա։ Օրենքը, որը 2011-ից գործում է Սլովակիայիում` հաստատված Ազգային Խորհրդի կողմից, նախատեսում է հետևյալը. «նրանք ովքեր … հրապարակայորեն արդարացնում են միջազգային քրեական դատարանի հռոմեական ստատուտի 6,7 և 8-րդ հոդվածներին համապատասխան գործողությունները, որոնք համապատասխանում են ցեղասպնության հայտանիշներին … համարվում են հանցագործներ և այդ հանցագործությունը կատարող անձը կամ անձերի խումբը պատժվում է ազատազրկմամբ 1-3 տարի ժամկետով: Եթե այդ հանցագործությունը կատարվում է հատուկ նպատակներով, միտումնավոր, հանցագործություն կատարող անձը պատժվում է 2-5 տարվա ազատազրկման»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |