Սահակաշվիլին հրաժարական է տվել Օդեսայի նահանգապետի պաշտոնից 7 նոյեմբերի 2016 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրաժարական է տվել Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետի պաշտոնից: «Ես որոշել եմ հրաժարական տալ և պայքարի նոր փուլ սկսել»,-ասել է նա ճեպազրույցում: «Ես հոգնել եմ, ինձ այսքան դեռ ոչ ոք չէր խաբել, առավել ևս այսքան ցինիկաբար»,-ասել է նա` հասկացնելով, որ մտադիր չէ հեռանալ երկրի քաղաքական դաշտից: Հրաժարականը նա հիմնականում պատճառաբանել է նախանշված նպատակներին հասնելու անհնարինությամբ Ուկրաինայում տիրող տոտալ կոռուպցիայի պատճառով: «Օդեսան միայն այն ժամանակ կսկսի զարգանալ, երբ մենք ձերբազատվենք կոռուպցիայից»,-ասել է նա: Ընդ որում, ըստ նրա «կոռուպցիայի հենասյուներն են» Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը և պետական ֆիսկալ ծառայության պետ Ռոման Նասիրովը: Ավելի վաղ պաշտոնանկության մասին էր հայտարարել Սահակաշվիլիի թիմի անդամ` Օդեսայի շրջանի ոստիկանության պետ Գեորգի Լորդկիպանիձեն: Սահակաշվիլին Վրաստանի նախագահ էր 2004թ. հունվարից մինչև 2007թ. և 2008-ի հունվարից մինչև 2013-ի նոյեմբեր: Նա հեռացավ երկրից իր լիազորությունների սպառվելուց մի քանի օր առաջ և բնակվում էր ԱՄՆ-ում, հետո` Ուկրաինայում: 2015-ի մայիսին Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն ստացավ և նշանակվեց Օդեսայի շրջանի նահանգապետ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |