Լեհաստանի եւ Ռումինիայի հատուկ ծառայությունները հաստատել են իրենց երկրներում ԿՀՎ գաղտնի բանտերի առկայությունը 8 հունիսի 2007 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Լեհական եւ ռումինական հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաները հաստատել են Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչներին, որ այդ երկրների տարածքում գործել են ԿՀՎ հատուկ բանտեր, որտեղ բանտարկված էին ահաբեկչության մեջ կասկածվող մարդիկ: Ինչպես նշում է The Guardian-ը, ով իր ձեռքերում ունի Եվրոպայի Խորհրդի զեկույցի պատճենը, տվյալ խոստովանությունը հակասում է Լեհաստանի եւ Ռումինիայի կառավարությունների պաշտոնական հայտարարություններին, ովքեր մերժում են նման բանտերի առկայությունը:Հատուկ ծառայության չնշված աշխատակիցների պնդման համաձայն, դրանցում եղած բանտարկյալներից ոչ մեկ Կարմիր Խաչ դիմելու իրավունք չուներ, իսկ դրանցից ոմանց նկատմամբ կիրառվել են այսպես կոչված «հարցաքննության ակտիվ մեթոդներ», որոնց հաստատմանն էր ձգտում Ջորջ Բուշը: Զեկույցում նաեւ ներկայացվում են բանտային գործընթացներն ու օրակարգը, ինչպես նաեւ նշվում են բանտարկվածներից ոմանց անունները: Բացի այդ, պարզվել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ից մի քանի շաբաթ անց, ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի հետ համաձայանգիր է ստորագրել, որի համաձայն ձերբակալվածների տեղափոխման համար օգտագործվող ԿՀՎ քաղաքացիական ինքնաթիռները Դաշինքի երկրների տարածքով անխոչընդոտ թռչելու իրավունք են ստացել, գրում է Lenta.ru-ն: Հիշեցնենք, որ 2006 թվականի վերջում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը «Առեւանգման դեմ բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենիցա» է ընդունել, որով արգելվել են գաղտի բանտերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |