«Մեծ ութնյակը» չկարողացավ լուծում տալ Կոսովոյի հարցին 9 հունիսի 2007 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հայլիգենդամում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում, ակնկալիքներին հակառակ, Կոսովոյի հարցը լուծում չստացավ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին առաջարկեց կես տարով հետաձգել նրա լուծումը: «Շատ դժվար կլինի առաջարկել նախագիծը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին եւ հակազդել ռուսական վետոյին...Ավելի լավ է այժմ չգնալ դիմակայության»,-ասել է Սարկոզին մամլո ասուլիսում: Ըստ նրա, Ռուսաստանը պետք է ճանաչի Կոսովոյի անկախության հեռանկարը: «Այնուհետեւ, վեց ամիս անց, կամ Բելգրադն ու Պրիշտինան կպայմանավորվեն Կոսովոյի համար լավագույն կարգավիճակի վերաբերայլ, կամ կկատարվի Ախտիսաարիի պլանը»,-ասել է Ֆրանսիայի նախագահը: Իր հերթին, «ութնյակի ակումբում» 2007 թվականին նախագահող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ նիստի ընթացքում առաջարկվել են Կոսովոյի խնդրի լուծման տարբեր տարբերկներ: Սակայյն բանավեճի մասնակիցներին, ինչպես հաղորդում է DPA լրատվական գործակալությունը, չի հաջողվել լուծում գտնել, որն ընդունելի կլիներ բոլոր կողմերի համար: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն արագացնում է Սերբիայի նահանգում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարիի առաջարկած Կոսովոյում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ծրագրի իրագործումը: Ֆինլանդիայի նախկին նախագահի ծրագիրը նախատեսում է «վերահսկվող անկախության» տրամադրում ՄԱԿ-ի կառավարման ներքո գտնվող Սերբիայի նահանգ Կոսովոյին: Ռուսաստանն, օգտագործելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում իր վետոյի իրավունքը, դեմ է Կոսովոյի ինքնիշխանությանը, սատարելով այդ հարցում պաշտոնական Բելգրադին: Ուրբաթ, հունիսի 8-ին, Կոսովոյի կառավարության ղեկավար Ագիմ Չեքուն կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին որքան հնարավոր է շուտ որոշում կայացնել մարզին անկախ պետության կարգավիճակ շնորհելու մասին հարցը: «Եթե դա տեղի չունենա, մեջբերում է Չեքուին «Ռոյթեր» գործակալությունը, համաշխարհային հանրությունը պետք է իրավունք վերապահի հարավսերբական նահանգին ինքնուրույն որոշելու իր ապագան», գրում է Deutche Welle-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |