Արամ Ա կաթողիկոսը՝ Հռոմի պապին. Եկեղեցուն քաջություն է պետք՝ ճշմարտության պաշտպանը դառնալու

Արամ Ա կաթողիկոսը՝ Հռոմի պապին. Եկեղեցուն քաջություն է պետք՝   ճշմարտության պաշտպանը դառնալու

PanARMENIAN.Net - Վատիկանում նոյեմբերի 11-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպում է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը:

Հայրապետն աաջին հերթին շնորհակալությում է հայտնել Ֆրանցիսկոս պապին Հայոց Ցեղասպանության հետ կապված հրապարակային ելույթների համար՝ Վատիկանում և Երևանում:

Նրա խոսքով՝ եկեղեցին քաջություն պետք է ունենա՝ ճշմարտության պաշտպանն ու ջատագովը դառնալու։ Ֆրանցիսկոս պապը վերստին շեշտել է Հայոց Ցեղասպանության իրողությունը, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Ապա, Արամ Ա կաթողիկոսը՝ անդրադառնալով Միջին Արևլքում քրիստոնյա համայնքների դժվարություններին ու մարտահրավերներին, նկատել է, որ եկեղեցին մնացած է կանգուն՝ հավատարիմ իր աստվածատուր առաքելությանը:

Քահանայապետն ընդգծել է կրոնների միջև և հատկապես քրիստոնյա-իսլամ երկխոսության կարևորությունը:

Եկեղեցիների միջև միության ամրապնդման հրամայականին անդրադառնալով, Արամ Ա կաթողիկոսը հիշել է Հռոմի պապի հայտարարությունը՝ Զատիկը միասնական օր նշելու անհրաժեշտության մասին:

Հանդիպման ավարտին Հայրապետը Սրբազան քահանայապետին նվիրել է վերջերս հրատարակված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կատալոգը՝ The Armenian Catholicosate of Cilicia – History, Treasures, Mission։ Ֆրանցիսկոս պապը, իր հեթին, հուշանվեր է հանձնել Արամ Ա կաթողիկոսին:

Ցեղասպանություն եզրույթը Ֆրանսիսկոս պապն օգտագործել էր 2015 թվականի ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության ժամանակ: Նա հայտարարել էր նաև, որ Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը 20-րդ դարի մեծագույն հանցագործություններն են:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---