Վարչապետն ու պաշտպանության նախարարը կանդամակցեն ՀՀԿ-ին. Դիմում են ներկայացրել24 նոյեմբերի 2016 - 11:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը gործադիրի նոյեմբերի 24-ի նիստում հայտարարել է, որ դիմում է ներկայացրել` ցանկություն հայտնելով անդամագրվել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ևս հայտարարել է անդամակցության մասին: ՀՀԿ-ի հերթական՝ 16-րդ համագումարը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին, որի ժամանակ էլ կքննարկվեն անդամագրվելու դիմումները: Կարեն Կարապետյանը նշել է՝ թեև իր այս քայլը շատերի համար սպասելի էր, ցանկանում է հիմնավորել. «Առաջինը` վարչապետի պաշտոնում ինձ հրավիրել է ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ` յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին Հանրապետական կուսակցության կառավարությունը: Երրորդ` եթե նույնիսկ հաշվի չառնենք առաջին երկու կետը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչու չենք ստեղծում կամ հիմնադրում մեկ այլ կուսակցություն, որը կլիներ ձեր քաղաքական հենարանը: Ուղղակի դա արդարացված չէր լինի: Ունենալով Արցախի հիմնահարցը և մեր երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ` մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից ու զարգացումներից: Չորրորդ` ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան: Ըստ իս՝ ՀՀԿ-ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը և այդտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան»,- ասել է նա՝ հավելելով, որ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին և դրանից հետո իր առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը. «անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական, սոցիալական կյանքում, առավել ևս՝ պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից»: Վարչապետը նշել է, որ այս հարցը ՀՀԿ-ում շատ հստակ է դրված. խոսակցությունները ներսում շատ բաց են և անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից: «Հինգերորդ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու գործընթացի՝ վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնելով այս ամենը՝ ես Հանրապետականին միանալու որոշում եմ կայացրել: Վեցերորդ՝ այս նոր իրավիճակում իմ ընկերներից, համախոհներից շատերը ևս ցանկանում են մասնակից դառնալ այս գործընթացին՝ նոր շունչ հաղորդելով այս շարժմանը: Պարտադի՞ր է, որ կառավարության կազմի անկուսակցական նախարարները և իմ թիմակիցները անդամակցեն ՀՀԿ-ին. որևէ պարտադրանք չկա»,- ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ դա յուրաքանչյուրի գիտակցական և գաղափարական որոշման հարցն է: Որպես յոթերորդ հիմնավորում վարչապետը նշել է, որ ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը՝ որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը: Հոկտեմբերի 21-ի երեկոյան տեղի ունեցած Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում քննարկվել ու հաստատվել է կուսակցության հերթական համագումարի օրակարգը, որի համաձայն լինելու է ՀՀԿ նախագահի հաշվետվություն, ՀՀԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն և ՀՀԿ-ի ծրագրում և կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունում: Ավելի վաղ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չէր բացառել, որ նոյեմբերի 26-ին վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմով կարող է անդամակցել ՀՀԿ-ին. «Կուսակցությունը կենդանի օրգանիզմ է և մշտապես լինում է և՛ արտահոսք, և՛ ներհոսք: Առաջին համագումարը չէ, երբ գործադիր մարմնում եղել են փոփոխություններ: Այդպես է եղել նախորդ երեք համագումարների ժամանակ, երբ ես, Տարոն Մարգարյանը, Սամվել Նիկոյանը և մի շարք այլ մեր գործընկերներ դարձան գործադիր մարմնի անդամ: Այդպես էր, որ Տիգրան Սարգսյանը դարձավ Հանրապետական և գործադիր մարմնի անդամ, այդպես էր, որ Վահրամ Բաղդասարյանը դարձավ գործադիր մարմնի անդամ: Ինչ վերաբերում է պարոն վարչապետին, նա, այո՛, Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական թիմի լիարժեք անդամ է, բայց ինչ վերաբերում է կուսակցությանն անդամակցելուն կամ չանդամակցելուն, դա իր որոշելու հարցն է. Հանրապետական կուսակցությանը Կարեն Կարապետյանի անդամակցելու խնդիրը կորոշի Կարեն Կարապետյանը»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |