Անկարան դժգոհ է ԵԽ որոշումից. «Այն հակասում է ժողովրդավարական արժեքներին և իրավաբանական ուժ չունի»25 նոյեմբերի 2016 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Անկարան դժգոհ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կասեցնելու մասին Եվրախորհրդարանի որոշումից, քանի որ «այն հակասում է ժողովրդավարական արժեքներին և իրավաբանական ուժ չունի»: Այդ մասին հայտարարել է ԵՄ գծով թուրք նախարար Օմեր Չելիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին որոշումը: Այն ընդունվել է 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով: «Եվրախորհրդարանի որոշումը հակասում է իր իսկ ժողովրդավարական արժեքներին, որոնք Թուրքիան պաշտպանեց հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի ժամանակ` փողոց դուրս գալով ընդդեմ ռազմական ինքնաթիռների: Մեր համար Եվրախորհրդարանի որոշումը լուրջ չէ, այն չունի իրավաբանական ուժ»,-ասել է Չելիքը NTV-ի եթերում: Նա խորհուրդ է տվել Եվրախորհրդարանին «հետևել Էրդողանին հասցեագրված իր խոսքերին»: ԵՄ և Թուրքիայի միջև ասոցացման մասին համաձայնագիր ստորագրվել 1963-ին: ԵՄ-ին անդամակցելու հայտ Անկարան ներկայացրել է 1987-ին: Անդամակցության շուրջ բանակցությունները մեկնարկել են միայն 2005-ին և կասեցվել են մի քանի անգամ: 11 տարվա բանակցություններից հետո ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը դեռ անորոշ է մնում: Եվրոպացի առաջնորդները քննադատում են Թուրքիայի իշխանություններին քաղաքացիական ազատությունները ճնշելու համար, մինչդեռ Անկարան դժվարությամբ է ընկալում դա: Ընթերցեք նաև. ԵԽ-ն որոշել է. Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները կսառեցվեն Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |