ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման 1-ին փուլն ավարտվել է

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման 1-ին փուլն ավարտվել է

PanARMENIAN.Net - ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման առաջին փուլի միջոցառումները հաջողությամբ ավարտվել են։ Այդ մասին ասվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հանդիպմանը «Ռոսատոմ» ընկերության տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի և «Ռոսատոմ Սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի հետ:

Ռուսական պատվիրակությունը Հայաստանում է գտնվում Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում հայ-ռուսական Համատեղ համակարգող հանձնախմբի երրորդ նիստին մասնակցելու նպատակով:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված հարցերը։ Կողմերն անդրադարձան իրականացվող աշխատանքների ընթացքին և առաջիկա անելիքներին: Նշվել է, որ աշխատանքներ են տարվում հաջորդ փուլերի իրականացման ուղղությամբ։

Հաշվի առնելով ՀԱԷԿ-ի նշանակությունը Հայաստանի էներգետիկ համակարգի համար՝ կարևորվել է նախատեսված ժամանակացույցի համաձայն միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրն իրականացվում է ՌԴ կառավարության կողմից հատկացված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---