Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը հույսը չի կորցնում Ղարաբաղի գործընթացի դրական ելքի առումով27 հունիսի 2007 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին գտնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը, որ կայացավ հունիսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում, անարդյունք է ավարտվել: Միեւնույն ժամանակ, Սեմնեբին հայտարարել է, որ հույսը չի կորցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի դրական ելքի առումով: «Ես ցավում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը արդյունքներ չի տվել: Սակայն հանդիպման հետ մեծ հույսեր էին կապվում: Ես հավատում եմ, որ բանակցային գործընթացը շուտով կշարունակվի: Յուրաքանչյուր իրավիճակի վերլուծության համար անհրաժեշտ է ընդմիջում վերցնել, քանի որ երկրներից յուրաքանչյուրում ընտրություններ են կայանալու: Սակայն հակամարտության կարգավորման իդեալական ժամանակը սահմանափակ է»,- ամփոփել է նա, հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |