Գերմանիան շահագրգռված է, որ Թուրքիան այսուհետ եւս ընթանա եվրոպական ուղիով27 հունիսի 2007 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Բրյուսելում սկսվեց Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների նոր փուլը: ԵՄ-ն խորհրդակցություններում ներկայացնում է ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը եւ ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Թուրքական պատվիրակությանը գլխավորում է տնտեսության նախարար Ալի Բաբաջանը: Մամլո ասուլիսում, որը նվիրված էր բանակցությունների մեկնարկին, թուրքական պատվիրակության ղեկավարը մեղադրել է Բրյուսելին ձգձգումների մարտավարություն վարելու համար: «Հայտարարություններն այն մասին, որ երրորդ հոդվածի վերաբերյալ բանակցությունները հետաձգվում են տեխնիկական պատճառներով, մեզ չեն բավարարում»,-հայտարարել է նա: Բաբաջանն ընդգծել է, որ առանց փոխադարձ վստահության բանակցությունները դատապարտված են տապալման, սակայն շնորհակալություն հայտնեց Գերմանիայի կառավարությանը ԵՄ-ում նախագահելու ժամանակ Բեռլինի գործադրած ջանքերի համար: Իր հերթին ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը հավաստիացրել է Բաբաջանին, որ Եվրոպան կկատարի բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները, ուստի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կշարունակվեն: Իսկ եթե Անկարայի անբարենպաստ կանխատեսումներն արդարանան, ԳԴՀ կառավարությունը հնարավոր ամեն ինչ կանի, գործընթացը մեռյալ կետից շարժելու համար: «Առաջընթացը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում պատասխանում է մեր եվրոպական շահերին: Թուրքիան դա Եվրոպան Մերձավոր Արեւելքի հետ միացնող կամուրջ է, այդ պատճառով էլ մենք շահագրգռված ենք, որ այդ երկիրը այսուհետ եւս ընթանա եվրոպական ուղիով»,-ասել է Շտայնմայերը: Չնայած, որ բանակցային ցուցակը պաշտոնապես լրացվել է` այժմ օրակարգում 35 հոդվածներից չորսն են, փաստորեն գործընթացը արգելափակվել է 2006 թվականի դեկտեմբերից: Այն ժամանակ ԵՄ-ն Թուրքիային պայման էր ներկայացրել` քանի դեռ վերջինս չի կատարել այսպես կոչված մաքսային արձանագրությամբ ստանձնած իր պարտավորությունները, Բրյուսելը համաձայնագիր չի ստորագրի հոդվածներից եւ ոչ մեկով: Պայմանն այն է, որ Թուրքիան պարտավոր է բացել իր օդային եւ ծովային նավահանգիստները Կիպրոսի համար, հաղորդում է Deutsche Welle-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |