Ամերիկահայ գիտնականի աշխատանքը նպաստել է Պարկինսոնի հիվանդության պատճառների նոր տեսության մշակմանը 5 դեկտեմբերի 2016 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Ըստ գիտական ընդունված տեսության համարվում էր, որ Պարկինսոնի հիվանդությունն առաջանում է գլխուղեղի վնասվածքի պատճառով: Սակայն Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ հիվանդության պատճառները կարող են թաքնված լինել աղիներում: Հիվանդության ախտանիշներից մեկը համարվում է սինուկլեին սպիտակուցի կուտակումն ուղեղի բջիջներում, որն առկա է օրգանիզմում լուծվող մոլեկուլների տեսքով: Պարկինսոնի հիվանդությամբ մարդկանց մոտ սինուկլեինի մոլեկուլները հակառակ ուղղությամբ են փոխվում` միանալով իրար: Գիտնականները ենթադրել են, որ պատճառները կարող են լինել գլխուղեղից դուրս, և հիվանդությունը կարող է հրահրել արտաքին մանրէն կամ տոքսինը: Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդիկ հախաճ խնդիրներ են ունենում մարսողության հետ հիվանդության հիմնական ախտանիշների ի հյատ գալուց շատ ավելի վաղ, գրում է «Վեստին»: Քոլին Չալիսը և նրա գործընկերները Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտից ներարկել են սինուկլեինի հյուսվածքները լաբորատոր մկների ստամոքսի և աղիների մեջ: 3 շաբաթ անց հյուսվածքները կարելի էր տեսնել արդեն ուղեղի հիմքի մոտ, իսկ 2 ամիս անց արդեն ուղեղի այն հատվածում, որը վերահսկում է շարժումները: Միաժամանակ նվազել է կրծողների աշխուժությունը` նույնպիսի երևույթ է նկատվում նաև Պարկինսոնով հիվանդ մարդկանց մոտ: Գիտնականները նաև հայտնաբերել են, որ ոչ միայն աղիների միկրոֆլորայի վիճակն կարող է հիվանության հետևանք լինել, այլ նաև հակառակը: Փորձեր կատարելով մկների վրա` Սարգիս Մազմանյանի խումբը ցույց է տվել, որ ալֆա-սինուկլեինի ավելցուկով և լիարժեք միկրոֆլորայով կրծողների մոտ շատ ավելի ուժեղ էին արտահայտված հիվանդության մոտորային ախտանիշները, քան նրանց ստերիլ, այսինքն մանրէներից զերծ աղիստամոքսային տրակտով ցեղակիցների մոտ: Իսկ երբ ստերիլ մկներին ներարկեցին հիվանդ մարդկանց աղիներից վերցված բակտերիաները, նրանց մոտ ի հայտ եկան Պարկինսոնի հիվանդության նշանները: Կրծողների այն խումբը, որին ներարկվել էին առողջ մարդկանց միկրոօրգանիզմներ, նման արդյունքներ ցույց չտվեց: Պարկինսոնի հիվանդությունը կապված է ուղեղի խորքում նեյրոնների մահվան հետ` տրեմոր և շարժողական դժվարություններ առաջացնելով հիվանդների մոտ: Կան դեղամիջոցներ, որոնք թեթևացնում են ախտանիշները, սակայն ժամանակի հետ դրանք կորցնում են արդյունավետությունը: Եթե ենթադրությունը ճիշտ լինի, դա հնարավորություն կտա գտնել հիվանդության բուժումը մինչ առաջին նշանների ի հայտ գալը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |