ԱԿԲԱ Բանկը QR կոդեր ընթերցող նոր հավելված է գործարկել

ԱԿԲԱ Բանկը QR կոդեր ընթերցող նոր հավելված է գործարկել

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է անվճար ACBA QR բջջային հավելվածը, որը հնարավորություն կտա առանց գովազդային ցուցադրությունների, արագ և անվտանգ ընթերցել QR կոդեր:

Հավելվածի օգնությամբ օգտատերերը կարող են՝

-ընթերցել տարբեր QR կոդեր

-հիշել նախկինում ընթերցված հղումները՝ ըստ ամսաթվերի

-անմիջապես օգտագործել նախկինում ընթերցված հղումները

-հետևել բանկի նորություններին և գործող սակագներին

Բանկը նախատեսում է այսուհետ QR կոդեր տեղադրել իր հաճախորդներին հասանելի բոլոր տպագրական նյութերում՝ այսպիսով ստեղծելով նրանց հետ կոնտակտի ևս մեկ հարթակ:

Հավելվածն արդեն հասանելի է Google Play-ում և App Store-ում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը ՀՀ խոշորագույն բանկերից է: Ներկայումս բանկը տրամադրում է բազմատեսակ ունիվերսալ բանկային ծառայություններ` բանկային հաշիվների բացում և սպասարկում, դրամական միջոցների փոխանցում, արտարժույթի փոխանակում, բանկային երաշխիքների, փաստաթղթային ակրեդիտիվների, առևտրային, գյուղատնտեսական, լոմբարդային, ուսման, սպառողական, հիփոթեքային գնման, հիփոթեքային վերանորոգման, ապառիկ, ապառիկ տեղում, ջեռուցման վարկերի տրամադրում, միջազգային VISA, MasterCard, American Express և տեղական ArCa պլաստիկ քարտերի թողարկում և սպասարկում, կոմունալ վճարումների իրականացում, հաշիվների կառավարում ACBA ON-LINE համակարգի, ACBA Mobile բջջային հավելվածի և Phone Banking ծառայության միջոցով, ինչպես նաև իրականացնում է ռեեստրի վարում և արժեթղթերի պահառություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---