«Հայփոստը» սկսում է «ԱՔՌԱ քրեդիտ ռեփորթինգ» ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

«Հայփոստը» սկսում է  «ԱՔՌԱ քրեդիտ ռեփորթինգ»  ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

PanARMENIAN.Net - ՀՀ բոլոր մարզերում մեկնարկել է «Հայփոստ» ՓԲԸ և «ԱՔՌԱ քրեդիտ ռեփորթինգ» ՓԲԸ համատեղ ծրագիրը, որը թույլ է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց (վարկային տեղեկատվության սուբյեկտներին) պատվիրել և ստանալ իրենց վարկային պատմությունը (վարկային զեկույցը) Հայփոստի բաժանմունքների միջոցով:

Մինչ այժմ վարկային զեկույցի թղթային տարբերակը վարկային տեղակատվության սուբյեկտները կարող էին ստանալ միայն «ԱՔՌԱ քրեդիտ ռեփորթինգ» ՓԲԸ գրասենյակում և «Հայփոստ» ՓԲԸ Երևանի փոստային բաժանմունքներում:

Այժմ ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոյի՝ «ԱՔՌԱ քրեդիտ ռեփորթինգ» ՓԲԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ՝ հաճախորդները՝ խնայելով ժամանակը, կարող են ստանալ իրենց վարկային զեկույցը «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակա փոստային բաժանմունքում:

Հաճախորդները, «Հայփոստ» ՓԲԸ-ի ցանկացած փոստային բաժանմունքում, ներկայացնելով իրենց անձը հաստատող փաստաթղթերն ու դրանց պատճեները, լրացնելով համապատասխան դիմում, կարող են պատվիրել իրենց վարկային զեկույցը, որը կառաքվի նշված հասցեով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---