Բորիս Թադիչ. Հարավային Կովկասի հակամարտությունների լուծումը կախված կլինի Կոսովոյի վերաբերյալ կայացրած որոշումից 2 հուլիսի 2007 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի հարցի վերաբերյալ էկայացրած որոշումը կարող է փոխել իրադրությունը Հարավային Կովկասում, երկուշաբթի Ստրասբուրգում հայտարարել է Սերբիայի նախագահ, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Բորիս Թադիչը: Ելույթ ունենալով Եվրոպայի Խորհրդի քաղաքական գիտելիքների դպրոցների ունկնդիրների առջեւ` Թադիչն ասել է, որ Հարավային Կովկասի հակամարտությունների լուծումը կախված կլինի Կոսովոյի վերաբերյալ կայացրած որոշումից: Նրա կարծիքով, Կոսովոն կարող է նախադեպ դառնալ այլ հակամարտությունների համար: Նա հույս է հայտնել, որ Կոսովոն անկախություն չի ստանա: Սերբիայի նախագահը հավելել է, որ անկախ Կոսովոյի խնդրի լուծումից, նա կլինի Սերբիայի տարածքային ամբողջականության ապահովման կողմնակիցը: Նա նշել է, որ Կոսովոյի վերաբերյալ չմտածված որոշումը կարող է խնդիրներ ստեղծել բազմաթիվ ոլորտներում, հատկապես` էներգետիկ: Թադիչը գտնում է, որ Կոսովոյի հարցը նման է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ռումինիայի հակամարտություններին: Սեւծովյան տարածաշրջանի բոլոր երկրները բախվել են նույն խնդրի հետ, նշել է նա: Սերբիայի նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է մանրակրկիտորեն ուսումնասիրել հակամարտությունները: Ըստ նրա, պաշտոնյաները բավականաչափ չեն վերլուծում իրավիճակը: «Հարկավոր չէ հղումներ անել պատմությանը, խոսելով կարգավորման մասին»,-հայտարարել է Բ.Թադիչը, հաղորդում է «Թրենդը»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |