Հայաստանում նշում են Սահմանադրության օրը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը: 1995 թվականի հուլիսի 5-ին Հայաստանում կայացած համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվեց երկրի հիմնական օրենքը: 2005 թվականի նոյեմբերի 27-ին Հայաստանում կայացավ համաժողովրդական հանրաքվե Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Հայաստանի գործող Սահմանադրությունը կազմված է 117 հոդվածից, որտեղ ամրագրված է, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---