ՌՀՄ նախագահը թերահավատորեն է վերաբերվում ղարաբաղյան խնդրի արագ լուծման հնարավորությանը

PanARMENIAN.Net - «Արդեն երկար տարիներ է ինչ ես լսում եմ, որ կողմերը շատ մոտ են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, սկսած Քի Ուեսթից, որտեղ, ցավոք, տեւական հաշտեցումն ու այդ խնդրի լուծումը չհաջողվեց: Այսօր կրկին տարբեր լուրեր եւ խոսակցություններ են տարածվում, թե, իբր, կողմերը շատ մոտ են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնեցված դիրքորոշման կայացմանը»,-հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ (ՌՀՄ) Արա Աբրահամյանը: ՌՀՄ նախագահը թերահավատորեն է վերաբերվում ղարաբաղյան խնդրի արագ լուծման հնարավորությանը: «Որքանով ես կարող եմ դատել ադրբեջանական մամուլի հրապարակումներից, ադրբեջանցի ղեկավարների արտահայտություններից, նրանք միանշանակ կողմ են, որ Ղարաբաղը դե-յուրե լինի Ադրբեջանի կազմում: Ավելին, ժամանակ առ ժամանակ սպառնում են վերսկսել ռազմական գործողությունները, զենքի ուժով լուծելու համար այդ խնդիրը, շրջանցելով բանակցային մեխանիզմը: Ադրբեջանը հրաժարվում է այժմ լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Դա, անշուշտ, չի կարող ինձ եւ բազում հայերի շրջանում լուրջ մտահագություն չառաջացնել»,-նշել է նա:



Արա Աբրահամյանը հաղորդել է, որ հոկտեմբերին ՌՀՄ-ն մտադիր է Հայաստանում կազմակերպել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված միջազգային խորհրդաժողով: «Այդ խորհրդաժողովի շրջանակներում մենք կցանկանայինք առավել մանրամասնորեն ծանոթանալ Հայաստանի ԱԳՆ կարծիքի, տարբեր երկրների առաջատար փորձագետների կարծիքի հետ: Խորհրդաժողովին մենք մտադիր ենք կարծիքներ փոխանակել խնդրի լուծման լուրջ, որպեսզի տարածաշրջանը հակամարտությունների եւ դիմակայության ասպարեզից վերածվի համագործակցության եւ բարիդրացիության տարածքի»,-ընդգծել է Աբրահամյանը, հաղորդում է «Ազգ» թերթը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---