Հայկական եւ ադրբեջանական մտավորականների այցը ԼՂՀ, Երեւան եւ Բաքու «լավ բեմականացված անակնկալ է»

PanARMENIAN.Net - Հայ եւ ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչների այցը Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու «լավ բեմականացված անակնկալ է»: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, այն կարելի է գնահատել որպես դրական փաստ: Սակայն հայ քաղաքագետը գտնում է, որ դրանում ոչ մի նոր բան չկա, եւ հիշեցրել է, որ նման այցեր արդեն եղել են 1904, 1918, 1988 թվականներին, այսինքն հայերի եւ ադրբեջանցիների ակտիվ դիմակայության տարիներին, որի արդյունքը միշտ եղել է Բավքի սանձազերծած պատերազմը դրսից օգնության միջոցով: «Այդ այցը վտանգ է պարունակում, քանի որ հիանալի տեղավորվում է թուրքական ազգային մտածելակերպի մեջ. «Համբուրիր թշնամու ձեռքը, սակայն կացին պահիր թիկունքում»: Հայերը միշտ պետք է հիշեն այդ մասին: Ադրբեջանցիները չեն կարողանա պատերազմել եւ բանը նրանում չէ, որ համաշխարհային տերությունները թույլ չեն տա: Խնդիրներ ունի հենց ադրբեջանական բանակը»,-ընդգծել է Մելիք-Շահնազարյանը:



Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ադրբեջանական պատվիրակությունը հատել էր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ականապատ հատվածը Մարտակերտ-Տերտեր ճանապարհին (Միր Բաշիր): ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերում ադրբեջանական պատվիրակությանը դիմավորեցին եւ Ստեփանակերտ ուղեկցեցին ղարաբաղյան կողմի ներկայացուցիչները: ԼՂՀ մայրաքաղաք ժամանեց նաեւ Հայաստանի մտավորականների ներկայացուցիչների պատվիրակությունը ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի գլխավորությամբ: Այցը ԼՂՀ կազմակերպված էր երկու դեսպանների նախաձեռնության: Այնուհետեւ հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունները մեկնեցին Երեւան, որտեղ տեղի ունեցավ նրանց հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նույն օրը երեկոյան երկու երկրների գիտության եւ արվեստի գործիչները մեկնեցին Բաքու, որտեղ հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---