ՄԱԿ ԳՎ-ն Ղրիմի վերաբերյալ նոր բանաձևում ՌԴ-ին անվանել է բռնազավթող տերություն

ՄԱԿ ԳՎ-ն Ղրիմի վերաբերյալ նոր բանաձևում ՌԴ-ին անվանել է բռնազավթող տերություն

PanARMENIAN.Net - ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 19-ի երեկոյան բանաձև է ընդունել Ղրիմում և Սևաստոպոլում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:

Փաստաթղթում դատապարտվում են Ղրիմում «մարդու իրավունքների ոտնահարումն ու խտրական միջոցները ՌԴ «օկուպացիոն իշխանությունների» կողմից: Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 70 երկիր, դեմ` 26, 77-ը ձեռնպահ է մնացել, գրում է Deutsche Welle-ն:

Ռուսաստանը փաստաթղթում նշված է որպես «բռնազավթող տերություն», իսկ Ղրիմը բնութագրվել է որպես «ժամանակավոր բռնազավթված տարածք»: ՄԱԿ ԳՎ-ն կոչ է անում ՌԴ իշխանություններին չեղարկել Ղրիմի թաթարների մեջլիսը ծայրահեղական կազմակերպություն որակող որոշումը և ազատ արձակել Ուկրաինայի քաղաքացիներին, «որոնք ապօրինաբար են ձերբակալվել և դատապարտվել»:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նշել է, որ բանաձևը «միջազգային միասնության և համերաշխության կարևորագույն նշան է, քանի որ Ղրիմում կիրառվում է ԽՍՀՄ վատագույն փորձը, ներառյալ «պատժիչ հոգեբուժության» մեթոդները, առևանգումները, խոշտանգումները և նույնիսկ մարդկանց միտումնավոր սպանությունները»:

ՌԴ պաշտոնական ներկայացուցիչները չեն մեկնաբանել ՄԱԿ ԳՎ որոշումը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---