// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հայաստանը մտադիր է Դուբայում հյուպատոսարան բացել

Հայաստանը մտադիր է Դուբայում հյուպատոսարան բացել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունվարի 12-ի նիստում պատրաստվում է հավանություն տալ «Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ ներկայումս Դուբայը աշխարհի առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից է:

Ըստ տեղեկությունների, ԱՄԷ-ում, մասնավորապես Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2500-3000 միջև: Կանոնավոր իրականացվում է շաբաթական 4-5 չվերթ, ավելացել են Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, ինչպես նաև բեռնափոխադրումները: Դուբայ քաղաքում գործում է մոտ 70 հյուպատոսություն:

Նկատի ունենալով աշխարհագրական առումով Հայաստանին մոտ լինելու հանգամանքը, ԱՄԷ-ում Հայաստանի գործարար շրջանակների ներկայացվածությունը, ինչպես նաև վերջին տարներին ԱՄԷ գործարար շրջանակների հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ` կառավարությունը նպատակահարմար է համարում ԱՄԷ Դուբայ քաղաքում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսություն` որպես հյուպատոսական տարածք ներառելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները:

Հիմնավորման մեջ նաև նշված է, որ գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության առավել խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն:

 Ուշագրավ
Աշխատում է 2 կիլովատ հզորությամբ արևային պանելներով
Լավագույն հնգյակի մեջ են Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Վրանստանի առողջարանները
Ամառային արձակուրդներին ընդառաջ PanARMENAIN.Net-ը հավաքել է հանգստի և ճանաչողական զբոսաշրջության համար նախատեսված մի քանի ուղղություն
«Արմենիա» ավիաընկերության օդանավերը հուլիսի 12-ից կանոնավոր չվերթով կիրականացնեն դեպի Բարսելոնա