Վարչապետ. Հարկային օրենսգիրքն ընդունվել է բյուջեի դեֆիցիտը կոմպենսացնելու համար

Վարչապետ. Հարկային օրենսգիրքն ընդունվել է  բյուջեի դեֆիցիտը կոմպենսացնելու համար

PanARMENIAN.Net - Հունվարի 13-ին՝ նշանակումից 4 ամիս անց, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը՝ վստահեցնելով, որ ասուլիսին չափազանց լուրջ են պատրաստվել:

«ՀՀ կառավարության 100 օրվա հաշվետվությունը պատահականորեն կազմել է 100 էջ, խնդրել եմ իմ գործընկերներին, որպեսզի հակիրճ ներկայացնենք, բայց դա էլ կազմել է 35 էջ»,- ասել է վարչապետը՝ սլայդի միջոցով էջ առ էջ ներկայացնելով կատարված աշխատանքը, ներկայացված և ընդունված օրինագծերը, բարեփոխումների միջոցով խնայված միջոցները և այլն: Նա անդրադարձել է նաև առողջապահական համակարգին, ռազմավարական կենտրոնի ստեղծմանը, արդարադատության ոլորտին, գյուղատնտեսության ոլորտին, ինչպես նաև ներկայացրել տնտեսության զարգացման տեսլականը:

Անդրադառնալով PanARMENIAN.Net ի հարցին, թե 2016-ի արդյունքում ՀՀ-ում գրանցվել է ներդրումների նվազում, գրանցվել է կապիտալի արտահոսք, և այս ամենի ֆոնին ընդունվել է նոր՝ առավել խիստ Հարկային օրենսգիրք, որից, կարծես թե, դժգոհում են բոլորը. արդյոք նախատեսվում է հարկային օրենսգրքի կիրառման հետաձգում կամ դրույթների մեղմացում, վարչապետը պատասխանել է.

«Հարկային օրենսգիրքն ընդունվել է այն տրամաբանությամբ, որ մենք ունենք բյուջեի դեֆիցիտ, որը պետք է կոմպենսացնենք և պետք է վարկային դոնորին ցույց տանք մեր մուտքերը: Ես ծանոթ եմ հարկային օրենքի մեկնաբանություններին, մասնավորապես, որ սպիտակ դաշտում աշխատողներն ասում են, թե դուք մեզ պատժում եք, նրա համար, որ մենք սպիտակ դաշտում ենք, մեր բեռը բարձրացնում եք: Տրամադրված ենք փոփոխելուն: Ե՞րբ կկարողանանք դա անել, կախված է մեր եկամուտների մուտքերից, դրանց աճից, և այն պահից, երբ կարողանանք տրամաբանականորեն ցույց տալ վարկային դոնորներին, որ կարող ենք սպասարկել այն վարկերը, որոնք ունենք: Հենց այդ պահը գա բոլոր հարկային և մաքսային բարեփոխումները կանենք: Վատ վարկային համակարգը խանգարո՞ւմ է բիզնեսի զարգացմանը՝ պատասխանը գիտեք»,- ասել է Կարապետյանը՝ շեշտելով, որ կողմանակից է ավելի մատչելի հարկային օրենսգրքին:

Դեկտեմբերի 21-ին լրացել է վաչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրը: Այս ժամկետը պայմանականորեն համարվում է պաշտոնյայի «փորձաշրջանի» ամփոփում:PAN-ը հավաքել է բոլոր կարևոր որոշումներն ու նախաձեռնությունները, որոնք Կարապետյանը հասցրել է ընդունել և իրագործել այս կարճ ժամանակահատվածում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---