Օսկանյանը չի բացառել՝ Օհանյանը կարող է գլխավորել դաշինքի ցուցակը, վարչապետի թեկնածու լինել20 հունվարի 2017 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Ամենայն հավանականությամբ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կգլխավորի Օսկանյան-Դալլաքյան-Սարգսյան նորաստեղծ դաշինքի նախընտրական ցուցակը՝ մնալով անկուսակցական: Այս մասին ասել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ում ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը դաշինք է կազմել Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ Հանրապետության» և Արամ Սարգսյանի Դեմոկրատական կուսակցության հետ: «Անպայման Սեյրան Օհանյանը ներգրավվածություն կունենա: Նա այս պահին կուսակցական չէ: Ես կարծում եմ՝ այդպես էլ կմնա, որովհետև մենք դաշինքը ընդլայնելու խնդիր ունենք: Դա նաև մեզ հնարավորություն կտա տարբեր տեսակի ձևաչափեր անել հետագայում, երբ որ այլ դաշինքներ կամ այլ քաղաքական ուժեր մեզ միանան», - ասել է Օսկանյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հարցին, թե ինչպիսին էլ վերջնականում լինի ձեր դաշինքը, Սեյրան Օհանյանը լինելո՞ւ է այդ դաշինքում, Օսկանյանը պատասխանել է. «Այո, ես կարող եմ դա արդեն հաստատել, որ նա անպայման ներգրավված է լինելու»: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Օհանյանն այսպես կտրուկ է որոշել իշխանական դաշտից տեղափոխվել արմատական ընդդիմադիր դաշտ,նախկին արտգործնախարարն ասել է. «Ցանկացած հայրենասեր մարդ, որ մտահոգված է այս երկրի ապագայով, նման քայլ կաներ: Ես համոզված եմ, որ նույն Հանրապետական կուսակցության մեջ բազմաթիվ մարդիկ կան, որ կուզենային նման քայլ անել, բայց երևի իրենց համարձակությունը չի հերիքում, որովհետև բոլորն էլ տեսնում են, որ իշխանությունը արդեն սպառել է իրեն և փոփոխություն է պետք: Օհանյանը պատկերացնում է լուծումները, տեսնում է խնդիրները և որոշեց դուրս գալ իշխանությունից, որպեսզի կարողանա ինքնուրույն մասնակցել ընտրություններին իր համախոհ մարդկանց հետ: Եվ այդ համախոհներից մեկը ես եմ»: Օսկանյանը չի բացառել, որ Օհանյանն էլ կգլխավորի դաշինքի նախընտրական ցուցակը: «Չեմ բացառում: Հնարավոր է: Բայց այս պահի դրությամբ այդ հարցն էլ չի քննարկվել», - ասել է նախկին ԱԳՆ ղեկավարը: Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ նա էլ հենց կլինի դաշինքի վարչապետի թեկնածուն, Օսկանյանը պատասխանել է. «Իհարկե՝ Սեյրան Օհանյանը կարող է լինել, ես կարող եմ լինել, այլ թեկնածուներ էլ կան, որ կարող են լինել: Այդ հարցը վաղ է դեռ խոսելու»: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք: Հունվարի 17-ին տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հանդիպումը։ Ըստ աղբյուրի, քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։ Ավելի վաղ Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ Հայաստանում քաղաքական գործունեության հայտ ներկայացնող յուրաքանչյուր գործիչ պարտավոր է առաջին հերթին իր դիրքորոշումը հայտնել տարածաշրջանի անվտանգության համար հույժ կարևոր նշանակություն ունեցող ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն անկյունաքարային հարց է մեր պետության և ժողովրդի համար: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |