Սերբիան կարող է փոխզիջման գնալ Կոսովոյի հարցում 2 օգոստոսի 2007 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը համոզված է, որ հնարավոր է փոխզիջումային լուծում գտնել, որն էլ կորոշի Կոսովոյի հետագա ճակատագիրը: Երեմիչի խոսքերով, Սերբիան պատրաստ է նույնիսկ հրաժարվել ինքնիշխանության որոշ առաջնայնություններից մարզի հետ հարաբերություններում: «Խոսքը կարող է գնալ ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի ռեսուրսներին հասու լինելու, միջազգային ֆինանսական ինստիտուտների աշխատանքին մասնակցելու եւ արտերկրում ինչ-որ կերպ ներկայացուցչություններ ունենալու մասին: Մենք պատրաստ ենք հրաժարվել շատ բաներից, սակայն նրանք եւս պետք է պատրաստ լինեն հրաժարվել ինչ-որ բանից»,-հայտարարել է Սերբիայի ԱԳՆ ղեկավարը: Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշման` միջազգային օրենքներին սկզբունքորեն հետեւելու շնորհիվ, Սերբիան հնարավորություն է ստացել բանակցել Կոսովոյի ալբանացիների հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Կոսովոն, որի բնակչության 90 տոկոսը էթնիկ ալբանցիներ են, գտնվում է ՄԱԿ-ի կառավարման տակ 1999 թվականից ի վեր, երբ ՆԱՏՕ-ի ռմբակոծությունները ստիպեցին սերբական զորքերին լքել մարզի տարածքը: Բելգրադը եւ Կոսովոյի ալբանացիների ղեկավարությունը պետք է բանակցությունների նոր փուլ սկսեն այն բանից հետո, երբ մարզի անկախության հասնելու փորձերը արգելափակվեցին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում: Բանակցություններին կմասնակցեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Եվրամիության ներկայացուցիչները: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |