ԱՄՆ հարավում փոթորիկներից 18 մարդ է զոհվել

ԱՄՆ հարավում փոթորիկներից 18 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ հարավում փոթորիկների և տորնադոյի արդյունքում 2 օրում առնվաազն 18 մարդ է զոհվել: Ամենից շատ տուժել է Ջորջիա նահանգը, որտեղ 14 մարդ է զոհվել:

Նահանգի 7 շրջանում արտակարգ դրության ռեժիմ է հաստատվել` ուժգին քամին շարունակվում է, պահպանվում է նաև ջրհեղեղի վտանգը: Արտակարգ ծառայությունները 2014-ից ի վեր առաջին անգամ փոթորիկների «բարձր ռիսկի» մասին են հայտարարել Ջորջիայի հարավում, Ֆլորիդայում և Ալաբամայում, գրում է Meduza-ն:

Տորնադոն հունվարի 21-ին նախ հասավ Միսիսիպի: Այնտեղ և հարևան Ալաբամայում էլեկտրականության զանգվածային անջատումներ եղան, առանց լույսի մնացին տասնյակ հազարավոր տներ: Միսիսիպիում փոփորկից 4 մարդ է մահացել:

Օդերևութաբանները զգուշացնում են, որ ցիկլոնը կշարունակի շարժումը դեպի արևելյան ափ և կարող է հասնել Նյու Յորքին, որտեղ ուժգին քամի և հորդառատ անձրև է սպասվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---