ՀՀ հավաքականի անդամ Կամո Հովհաննիսյանը տեղափոխվել է «Տորպեդո-Բելազ»26 հունվարի 2017 - 17:51 AMT PanARMENIAN.Net - «Տորպեդո-Բելազն» ու Երևանի «Փյունիկը» ավարտել են բոլոր անհրաժեշտ ձևակերպումները, որոնց արդյունքում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը կտեղափոխվի բելառուսական ակումբ: «Արագաշարժ, տեխնիկական լավ տվյալներով ֆուտբոլիստ է, ինչը հատուկ է հարավի բնակիչներին: Այն, որ նա ազգային հավաքականի անդամ է, ևս կարևոր է` 24 տարեկանում 17 պաշտոնական խաղ երկրի հավաքականի կազմում` դա ցուցանիշ է: Կամոն կարող է խաղալ ամբողջ եզրով, մենք մտադիր ենք օգտագործել նրան հիմնականում որպես եզրային կիսապաշտպան` հզորացնել այդ դիրքը: Հովհաննիսյանի պես բարձր որակավորում ունեցող ֆուտբոլիստը կօգնի լուծել մեր առջև ծառացած խնդիրները, ուստի ես գոհ եմ»,-ասել է «Տորպեդո-Բելազի» գլխավոր մարզիչ Իգոր Կրիուշենկոն, ասվում է ակումբի պաշտոնական կայքում: Կամո Հովհաննիսյանն իր կարիերան սկսել է Շենգավիթ ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։ Բարելավելով իր որակները` Հովհաննիսյանը կանչվել է «Փյունիկ»: 2008-ին նա խաղացել է «Պատանի» ակումբում։ Հաջորդ մրցաշրջանում Կամոն վերադարձել է «Փյունիկ» և խաղացել Հայաստանի Չեմպիոնների լիգայում։ 2009-ին նա պայմանագիր կնքեց «Փյունիկի» հետ։ Իր դեբյուտը «Փյունիկում» նշեց 2009 թվականի, ապրիլի 9-ին Հայաստանի գավաթի շրջանակներում, երբ թիմը մրցում էր «Կիլիկիայի» հետ: Հովհաննիսյանը Հայաստանի եռակի չեմպիոն է, քառակի գավաթակիր, եղել է պատանեկան, երիտասարդական հավաքականների անդամ, իսկ 2012-ին համալրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |