Թրամփի ներգաղթի վերաբերյալ արգելքը տարածվում է նաև «գրին քարտ» ունեցողների վրա30 հունվարի 2017 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը որոշ երկրների քաղաքացիների համար մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ տարածվում է նաև «գրին քարտ» ունեցողների վրա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության խորհրդական Ջիլիան Քրիստենսենը: «Նա արգելել է մուտքը նաև գրին քարտ ունեցողների համար»,-պարզաբանել է պաշտոնյան, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով: Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում:Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը: Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի քաղաքացիների մուտքն ԱՄՆ որպես փախստականներ հակասում է ԱՄՆ շահերին: «Ես սառեցնում եմ սիրիացի փախստականների մուտքը մինչ այն ժամկետը, երբ կորոշեմ, որ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք թույլ կտան ընդունել նրանց»,-աասվում է Թրամփի հրամանագրում: Սակայն Թրամփի հրամանագրում սողանցք կա փախստականների քանակի ավելացման համար` դիմումները քննելիս նախապատվությունը կտրվի կրոնական փոքրամասնություններին, որոնք հետապնդումների են ենթարկվում: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է օգնել սիրիացի քրիստոնյաներին: ՄԱԿ-ը դիմել է Թրամփի վարչակազմին` հորդորելով չկասեցնել փախստականների մուտքն ԱՄՆ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |