ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի նախընտրական ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի նախընտրական ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը

PanARMENIAN.Net - «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը խորհրդարանի ընտրությանը մասնակցելու է Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ կուսակցության հետ դաշինքով: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում, հայտնում է Aysor.am-ը:

«Համարում ենք համարձակ դաշինք, որը բավական լուրջ նպատակներ ունի և ապահովել է քաղաքական մաքրությունը: Չեմ բացառում, որ դաշինքը հենց այդպես էլ կկոչվի՝ Կոնգրես-ՀԺԿ», - ասել է նա:

Զուրաբյանը տեղեկացրել է, որ ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ տեղում կլինի Ստեփան Դեմիրճյանը:

«Մնացած տեղերը դեռ որոշված չեն, և նման խոսակցություն էլ դեռ չի եղել», - ընդգծել է Զուրաբյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---