Հայաստանը մտադիր է 10 SSJ-100 ինքնաթիռ գնել ՌԴ-ից 7 փետրվարի 2017 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը 5 տարվա ընթացքում Հայաստանին մոտ 10 միավոր Sukhoi SuperJet-100 ինքնաթիռ կվաճառի: Առաջին ինքնաթիռները կմատակարարվեն 2019-ի սկզբին, առաջին խմբաքանակը 2-4 միավոր կլինի: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը: ՀՀ-ում SSJ 100-ի հիմքի վրա նոր ավիաընկերության ստեղծման հարցը քննարկվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ հանդիպմանը Մոսկվայում։ «Խոսքը 5 տարվա ընթացքում 10 իքնաթիռի վաճառքի մասին է: Կսկսենք 2 կամ 4 ինքնաթիռից: Եթե 2017-ին մենք կարողանանք ընկալելի ծրագիր ձևավորել, լուծում գտնել, այդ թվում աղբյուրների մասով, ապա հաշվի առնելով արտադրական շրջանը, լավագույն դեպքում առաքումները կսկսվեն 2018-ի ավարտին կամ 2019-ի սկզբին: Կարծում եմ, ավելի իրատեսական է 2019թ., քանի որ 2017-2018թթ. արդեն հագեցած են պատվերներով և պահեստամասերի առաքումներով»,-ասել է նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2016-ի նոյեմբերին հայտարարվեց, որ Ռուսաստանը բանակցում է Հայաստանի հետ SSJ-100 ինքնաթիռների մատակարարման շուրջ ազգային ավիափոխադրողի ստեղծման շրջանակում: «Սուխոյ սուպերջեթ-100»-ը Ռուսաստանի Դաշնության արտադրության առաջին ուղևորատար օդանավն է, և, ընդ որում, այդ օդանավի առաջին գնորդը հենց ՀՀ ազգային փոխադրող «Արմավիան» էր, որը 2011-ին գնեց «Յուրի Գագարին» անունով առաջին ինքնաթիռը: 2012-ին «Արմավիա» ավիաընկերությունը մտադիր էր «Սուխոյ Սուպերջեթ 100» երկու ինքնաթիռ գնել, սակայն հետո հրաժարվեց:Նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ «Արմավիա-ի գնած Sukhoi Superjet առաջին ինքնաթիռը մեկ տարի շահագործելուց հետո այն վերանորոգելու անհրաժեշտություն էր առաջացել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |